Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ասուլիսը, որի ընթացքում նա պատասխանեց հայ և վրացի լրագրողների ուղղած հարցերին: Ասուլիսը, տեքստային տարբերակով, ներկայացնում ենք ստորև.
-Սարգիս Ադամյանը Խոակին Կապառոսի գլխավորությամբ առաջին անգամ է հրավիրվում հավաքական: Արդյո՞ք մարզիչը Կարապետյանի փոխարեն կնախընտրի Ադամյանին, թե՞ կօգտագործի երկուսին էլ:
-Իմ որոշման մասին կիմանաք վաղը, բայց ուզում եմ ասել, որ Ադամյանը շատ որակյալ խաղացող է, և ես ուրախ եմ, որ նա մեր հավաքականի ճամբարում է:
-Հյս. Մակեդոնիայի ու Վրաստանի հավաքականների դեմ խաղերում Հայաստանի ընտրանին արագ գոլ խփեց, սակայն հետո չկարողացավ պահել խաղի հաշիվը և ավելի պասիվ սկսեց խաղալ: Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այդ խնդիրը:
-Յուրաքանչյուր խաղ տարբեր է. դժվար է ասել, որ դեպքում ինչպես կընթանա խաղը: Վրաստանի ընտրանին բարդ մրցակից է, բայց մենք վաղն ամեն ինչ կանենք այդ խնդիրը լուծելու համար:
Հիշեցնենք, որ Ազգերի Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում նախատեսված Հայաստան-Վրաստան խաղը կկայանա վաղը և կմեկնարկի 21:00-ին:
Посмотреть эту публикацию в Instagram