Անգլիայի Պրեմիեր Լիգայում պլանավորում են ևս մեկ փոփոխության հնարավորություն մտցնել: Փոփոխությունը կթույլատրվի այն ժամանակ, երբ խաղացողներից մեկը գլխի վնասվածք ստանա, հաղորդում է BBC:
Փոփոխությունը կթույլատրվի նաև այն դեպքում, երբ, նույնիսկ, սպառած կլինի հնարավոր փոփոխությունները:
Աղբյուրի հաղորդմամբ, սա հնարավորություն կտա խաղացողների առողջությունը հնարավորինս ապահովել:
Կանոնադրության փոփոխության վերաբերյալ հստակություն կլինի ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության հաջորդ ժողովի ժամանակ: