«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատիի վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:
18-ամյա ֆուտբոլիստին ապաքինվելու համար կպահանջվի մոտ չորս ամիս:
Հիշեցնենք, որ իսպանացին Լա Լիգայի 9-րդ տուրի՝ «Բետիսի» դեմ խաղում ձախ ծնկի մենիսկի պատռվածք է ստացել: