Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Ռեաը» հյուրընկալվեց «Վալենսիային» ու պարտվեց 1-4 հաշվով:
«Չղջիկները» կամային հաղթանակ տոնեցին: 23-րդ րոպեին տպավորիչ հարվածով հաշիվը բացեց Կարիմ Բենզեման: 35-րդ րոպեին Սոլերը դիպուկ էր 11 մետրից՝ 1-1: Առաջին խաղակեսի ավարտից 2 րոպե առաջ Վարանը պատահմամբ գրավեց սեփական դարպասը՝ առաջ մղելով տանտերերին: 54-րդ ու 61-րդ րոպեներին Սոլերը ևս 2 գնդակ խփեց՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Ի դեպ, 2 դեպքում էլ կրկին 11 մետրանոց հարվածի շնորհիվ:
«Վալենսիան» հաղթեց 4-1 հաշվով:
«Ռեալը» պարտվեց ու այժմ 16 միավորով 4-րդն է, իսկ «Վալենսիան» 11 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական: