ԲԿՄԱ-ի և «Վիտեսի» նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին «Всему Головин» յութուբյան հաղորդման ժամանակ իր հիացմունքն է արտահայտել հայկական փարձարարական դպրոցի վերաբերյալ։
«Մեկնել էի Հայաստան և ինձ տարան փորձարարական դպրոց։ Տպավորություններս պարզապես ցնցող էին։ Դպրոցի տնօրենն ինձ ասաց, որ մանկավարժության ամենամեծ խնդիրն այն է, որ երեխաների 70 տոկոսը պետք է զբաղվի այնպիսի մասնագիտությամբ, որը դեռևս հայտնագործված չէ։
Դրա համար այդ դպրոցում ստեղծվել է հետաքրքրությունների լայն շրջանակ՝ ռոբոտատեխնիկայից սկսած, մինչև անօդաչու սարքերի նախագծումներ»: