Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 7-րդ տուրում հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» (3-2):
Մյունխենյան ակումբի պաշտպան Դավիդ Ալաբան դարձավ գոլերից մեկի գեղինակ: Այն Ալաբայի 200-րդ հաղթանակն էր Բունդեսլիգայում, որին ավստրիացին հասավ ընդամենը 272 խաղում:
Այսպիսով, 28-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնության ռեկորդ սահմանեց:
Հիշեցնենք, որ Ալաբան Բունդեսլիգայում հանդես է եկել նաև «Հոֆենհայմում»: