Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում «Ռեալն» ընդունել է Միլանի «Ինտերին»:
25-րդ րոպեին «Ռեալի» նախկին պաշտպան Աշրաֆ Հակիմին դաշտի կենտրոնից փորձեց գնդակը հասցնել դարպասապահ Հանդանովիչին, սակայն Բենզեման առաջինը հասավ գնդակին ու բացեց խաղի հաշիվը՝ 1-0: 8 րոպե անց Կրոսի փոխանցմանն առաջինն արձագանքեց Ռամոսը՝ 2-0, սակայն 2 րոպե անց Լաուտարո Մարտինեսը կրճատեց հաշվի տարբերությունը:
Երկրորդ խաղակեսի 23-րդ րոպեին Պերիշիշը հավասերեցրեց հաշիվը՝ 2-2: 80-րդ րոպեին փոխարինման մտած Վինիսիուսի ու Ռոդրիգոյի համագործակցությունն ավարտվեց վերջինիս դիպուկ հարվածով՝ 3-2:
«Ռեալն» առաջին հաղթանակը տոնեց ՉԼ-ի նոր խաղարկությունում այս պահին 4 միավորով երրրորդն է, իսկ «Ինտերն» ունի 2 միավոր ու 4-րդ տեղում է: