«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը հնարավոր է բաց թողնի «Բարսելոնայի» հետ հանդիպումը:
Ուելսցին ծնկի մկանի վնասվածք ունի, հայտնում է ESPN-ը: Հարկ է նշել նաև, որ վերջին 3 օրերին Բեյլն անհատական ծրագրով է մարզվել:
Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստը միանշանակ բաց կթողնի «Էսպանյոլի» (դեկտեմբերի 7) և «Բրյուգեի» (դեկտեմբերի 11) հետ հանդիպումները: Հավանականություն կա նաև, որ Բեյլը չի հասցնի ապաքինվել մինչև Էլ Կլասիկոն:
«Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 18-ին: