«Լիվերպուլը» հրապարակել է ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությանը պատրաստվող խաղացողների ցանկը: Հայտացուցակում ընդգրկված են 23 ֆուտբոլիստներ, տեղեկացնում է Sky Italia-ն:
Դարպասապահներ. Ալիսոն Բեքեր, Ադրիան, Էնդրյու Լոներգան:
Պաշտպաններ. Վիջիլ վան Դեյկ, Դեյան Լովրեն, Ժոզեֆ Գոմես, Էնդրյու Ռոբերտսոն, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Նեկո Ուիլյամս:
Կիսապաշտպաններ. Ժորժինյո Վեյնալդում, Ջեյմս Միլներ, Նաբի Կեյտա, Ջորդան Հենդերսոն, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, Ադամ Լալանա, Ջերդան Շաքիրի, Կյորտիս Ջոնս, Հարվի Էլիոտ:
Հարձակվողներ. Ռոբերտո Ֆիրմինո, Սադիո Մանե, Մոհամեդ Սալահ, Ռիան Բրուստեր, Դիվոկ Օրիգի:
Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնությունը կսկսվի դեկտեմբերի 11-ին և կտևի 10-ը օր: Առաջնությունը հյուրընկալելու է Քաթարը։