Իտալիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում «Ռոման» հյուրընկալում է «Ատալանտային»: Հանդիպումը կմեկնարկի 21:00-ին:
Պաուլո Ֆոնսեկայի թիմը դաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով.
Լոպես, Սպինացոլա, Ֆասիո, Սմոլինգ, Կոլարով, Քրիստանտե, Վերետու, Ձանիոլո, Պելեգրինի, Ֆլորենցի, Ջեկո:
Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների նստարանին է:
Տեղեկացնենք, որ 4 տուրերի արդյունքներով «Ռոման» վաստակած 8 միավորով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: