Հայտնի են դարձել «Ֆիորենտինայի» սեփականատեր Ռոկո Կոմիսսոյի և թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզայի հանդիպման մանրամասները, գրում է La Gazzetta dello Sport-ը:
«Մանուշակները» մտադիր են երկարաձգել պայմանագիրը խաղացողի հետ առնվազն ևս մեկ տարով: Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հունվարին: Ակումբը ցանկանում է գրել ֆուտբոլիստի պայմանագրում այլ ակումբների համար փոխհատուցման չափը՝ 100 միլիոն եվրո: