«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոննեսը հանդես է եկել թիմի դարպասապահ Մանուել Նոյերի պաշտպանությամբ, որի հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել Գերմանիայի հավաքականի երկրորդ դարպասապահ Անդրե-Տեր Շտեգենը:
Վերջինս դժգոհ է ազգային հավաքականում իր կարգավիճակից, քանի որ չի հայտնվում մեկնարկային կազմում:
«Եթե Մանուել Նոյերը կորցնի տեղը մեկնարկային կազմում, մենք կդադարենք խաղացողներ ուղարկել ազգային հավաքական:
Եվ Յոահիմ Լյովը գիտի մեր դիրքորոշումը»,-նշել է «Բավարիայի» նախագահը spox.com-ին տված հարցազրույցում: