ՊՍԺ պաշտպան Տոմա Մենյեն մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի «Լիոնի» հետ հանդիպումը:
«Մենք գոլ չընդունեցինք, չնայած մրցակիցը շատ վտանգավոր էր գործում: Շատ լավ էինք կարողանում հուշել միմյանց խաղի ընթացքում և փոխանցումներ կատարել;
Գույեն և Էռերան իսկական մարտիկներ են: Նրանք գերաստղեր չեն, սակայն գիտեն, թե ինչ պետք է անել խաղադաշտում:
Մարքետինգը, իհարկե, շատ կարևոր է, սակայն ես գերադասում եմ խաղալ փայտե ոտքով 10 սովորական մարդկանց քան 10 գերաստղերի հետ»:
Մենյեն անդրադարձել է նաև ՊՍԺ հարձակվող Նեյմարին:
«Նեյմարը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և կարողացավ օգնել թիմին այդ դժվարին խաղում»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Culture PSG-ն: