«Ռեալի» հարձակվող Բորխա Մայորալը «Ռոմա» տեղափոխվելուց հետո մանրամասներ է պատմել «արքայական» ակումբից իր հեռանալու մասին։
«Նախամրցաշրջանային պատրաստությունից հետո ես մտադիր էի հեռանալ «Ռեալից», սակայն Զիդանն ուզում էր, որ ես մնամ։ Ես ասացի նրան, որ պետք է հեռանամ, որպեսզի ավելի շատ խաղաժամանակ ստանամ։
Կարծում եմ՝ ակումբը լսել էր Զիդանին, քանի որ նրանք ցանկանում էին բաժանվել Յովիչից այլ ոչ թե ինձնից։ Դրանից հետո ես նորից եկա գրասենյակ ու զրուցեցի Զիդանի հետ՝ իմանալու, թե արդյոք նա պատրաստ է ինձ բաց թողնել։ Ես մտածում էի, որ այլ տեղ կարող եմ աճել ու ավելի շատ խաղալ։ Բայց հիմա այդ ամենն անցյալում է։ Ես այտեղ եմ, ու դա ամենակարևորն է»,-Մայորալի խոսքն է մեջբերում Goal-ը։