Մադրիդի «Ռեալը» Adidas-ի հետ համատեղ ներկայացրել է մրցաշրջանի արդեն չորրորդ մարզաշապիկը։
Այն սև գույնի է ոսկեգույն երանգներով։ Մարզաշապիկը դեկտեմբերի 4-ից հասանելի է լինելու նաև EA Sports-ի FIFA-20 խաղում։
Մարզաշապիկները հասանելի են ակումբի պաշտոնական խանութներում, այդ թվում online տարբերակներում ևս։ Adidas-ի խանութներից ևս հնարավոր է ձեռք բերել մարզաշապիկը։


