Արգենտինայի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում «Վիլյառեալի» դեմ կայացած հանդիպմանը, այս մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում: Սակայն հանդիպումը Լեոյի համար այդքան էլ լավ չդասավորվեց: Հանդիպման մի քանի խաղային դրվագներում Մեսսին թույլ բախումներ ունեցավ մրցակցի խաղացողների հետ և ստիպված եղավ ընդմիջման ժամանակ փոխարինվել:
Եվ ահա, թիմի գլխավոր մարզիչ էռնեստո Վալվերդեն Թվիթերյան էջի միջոցով տեղեկացրել է Մեսսիի վնասվածքի մասին:
«Ոչ մի լուրջ բան չկա: Լեոն մկանային ցավեր զգաց և մենք որոշեցինք ռիսկի չդիմել»: