ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Առայժմ հայտնի չէ՝ Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստներից ով, գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսի հետ միասին, կներկայանա նախախաղային մամուլի ասուլիսի:
Խոակին Կապառոսի և Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը կսկսվի տեղական ժամանակով 15:45-ին (Երևանի ժամանակով՝ 17:45) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով, իսկ Վլադիմիր Վայսի և ֆուտբոլիստներից մեկի ասուլիսը նախատեսված է 17:30-ին (Երևանի ժամանակով 19:30-ին):