ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարեց երրորդ նշանակության եվրագավաթի ստեղծման մասին ակումբային մակարդակում։ Այս մասին տեղեկանում ենք ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից։
Մրցաշարը կոչվելու է Կոնֆերենցիաների գավաթ։ Այն մեկնարկելու է 2021 թվականից։
Մրցաշարը հնարավորություն կընձեռի եվրոպական բազմաթիվ ակումբների հանդես գալու միջազգային մրցասպարեզում։
Ներկա պահին ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվում են Չեմպիոնների լիգան և Եվրոպա լիգան, որոնք ակումբային ֆուտբոլի ամենահայտնի ու հեղինակավոր երկու մրցաշարերն են։