Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Մոսկվայի «Գրան-պրիի»՝ ԱՐԼՈՍ-ի գավաթի խաղարկությունում իր առաջին գոտեմարտն է անցկացրել՝ մրցելով վենեսուելացի Ռիվաս Վուելեկսիսի հետ:
Ջուլֆալակյանը ժամանակից շուտ՝ 10:2 հաշվով հաղթանակ է տարել: Արսենն ավելի հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, թե իր և ռուս անվանի ըմբիշ Ռոման Վլասովի մենամարտը երբ կկայանա.
«Ես և Վլասովը նոյեմբերի 29-ին մեկական գոտեմարտ ենք անցկացնելու այլ մրցակիցների հետ, և եթե երկուսս էլ հաղթենք,հաջորդ օրը՝ նոյեմբերի 30-ին, տեղի է ունենալու Աշխարհի հավաքականի հանդիպումը (որի կազմում 77կգ քաշային կարգում ես եմ հանդես գալու) Ռուսաստանի հավաքականի հետ։ Այդ ձևաչափով էլ կայանալու է մեր մրցելույթը»,- գրել էր Արսենը:
