Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հետևում է Արցախում տիրող իրավիճակին, բայց չի պատրաստվում հետաձգել Ազգերի լիգայի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականի տնային հանդիպումը:
Այս մասին ТАСС -ին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից:
Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին Երևանում` «Հանրապետական» մարզադաշտում, պետք է հանդիպի Վրաստանի ընտրանու հետ:
«ՈւԵՖԱ-ն ուշադիր հետևում է իրավիճակին, բայց հանդիպումը նախատեսվում է անցկացնել ըստ ժամանակացույցի», — մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությանը ТАСС-ը: