Չեմպիոնների լիգայի ներկայիս գավաթակիր «Լիվերպուլը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Իտալիայի հավաքականի և «Ֆիորենտինայի» երիտասարդ աստղ Ֆեդերիկո Կիեզային, տեղեկացնում է La Nazione-ն:
Վերջինս նշում է, որ 23-ամյա կիսապաշտպանի ծառայություններով անձամբ հետաքրքրված է մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Ավելացնենք, որ Կիեզայի համար «մանուշակագույնները» ակնկալում են ստանալ նվազագույնը 100 միլիոն եվրո: