Մարմանարզության Ուկրաինայի միջազգային գավաթի խաղարկությունում օղակների վարժությունում Հայաստանը ներկայացել է 2 մարզիկով՝ ի դեմս Արթուր Դավթյանի ու Վահագն Դավթյանի:
Վահագն Դավթյանը հաղթող է ճանաչվել, իսկ Արթուրը կանգնել է պատվո հարթակի երկրորդ աստիճանին:
Բազմամարտում, երեկ, Արթուր Դավթյանը կրկին կվաճել էր արծաթե մեդալ:
Երիտասարդների շրջանում, բազմամարտում, բրոնզե մեդալի է արժանացել Գագիկ Խաչիկյանը: