«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անգլիական ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո կարող է գլխավորել «Յուվենտուսը»։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
Դեռևս մարտին Գվարդիոլան հանդիպել էր «բիանկոներիների» փոխտնօրեն Պավել Նեդվեդի հետ, ով առաջարկել էր իսպանացի մասնագետին գլխավորել թուրինյան ակումբը։ Այդ ժամանակ «Յուվենտուսը» դեռևս մարզում էր Մասիմիլիանո Ալեգրին։ Գվարդիոլան, սակայն, մերժել էր Նեդվեդի առաջարկի՝ հայտնելով վերջինիս, որ չի պատրաստվում հեռանալ «Ման․ Սիթիից», քանի որ այնտեղ նրան հարգում ու գնահատում են։
Հաղորդվում է, որ Գվարդիոլան ամեն դեպքում հավաստիացրել է Նեդվեդին, որ իրեն գրավում է Իտալիայում աշխատելու գաղափարը։ Իսպանացի մասնագետը «Ման․ Սիթիի» հետ պայմանագրի ավարտից հետո կարող է գլխավորել «Յուվենտուսը»։
Ներկա պահին «ծեր սինյորայի» ղեկին Մաուրիցիո Սարին է, ով գլխավորել է ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։