NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի եզրափակչի 5-րդ խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» հաղթեց «Դենվեր Նագեթսին»: Հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ի գիշերը (Երևանի ժամանակով) և ավարտվեց 117:107 հաշվով:
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Լեբրոն Ջեյմսն էր, ով թրիփլ-դաբլ ձևակերպեց ՝ 38 միավոր, 16 խափանում և 10 փոխանցում: Էնթոնի Դևիսն իր ակտիվում ունի 27 միավոր:
«Նագեթսի» կազմում ամենաարդյունավետը Նիկոլա Յոկիչն ու Ժերամի Գրանտն էին՝ 20-ական միավոր:
Ընդհանուր դիմակայությունում հաշիվը դարձավ 4-1՝ հօգուտ Լեյքերսի, ինչը Լոս Անջելեսի թիմին թույլ տվեց դուրս գալ NBA-ի եզրափակիչ, որտեղ նրանց մրցակիցները կլինեն Արևելյան կոնֆերենցիայի՝ Բոստոն Սելթիքս – Մայամի Հիթ զույգի հաղթողը (հաշիվը սերիայում՝ 2-3):