«Հերտան» նախօրեին հայտարարեց Յուրգեն Կլինսմանի նշանակման մասին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, ով փոխարինեց Անտե Չովիչին այդ պաշտոնում: 55-ամյա Կլինսմանի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը:
Ըստ Kicker-ի, մրցաշրջանի ավարտին «Հերտայի» ղեկավարությունը նախատեսում է հրավիրել խորվաթ մասնագետ Նիկո Կովաչին, ով գլխավորում էր «Բավարիան» մինչև նոյեմբերի 3-ը:
Կովաչը Հերտայի կազմում խաղալու փորձ ունի. խորվաթը պաշտպանել է բեռլինյան ակումբի գույները 2003-ից 2006 թվականներին: