«Իմ ամենալավ մարզավիճակում չեմ»,- Ուկրաինայի բաց առաջնության մեկնարկից առաջ ArmSport-ի հետ զրույցում խոստովանեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը: Նա բացատրում է, որ սա այս տարվա առաջին մրցաշարն է, դրա համար էլ այդպես է:
«Մասնակցենք, մրցումներից հետո ավելի պարզ կերևա, թե ինչ մարզավիճակում էինք»,- կատակում է Արթուրը՝ հավելելով, որ այս տարի այս մրցաշարին պատրաստվելը դժվար էր. «երկար ժամանակ մեր վարժությունները չէինք անում: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,-ասում է նա:
Արթուրը չգիտի՝ որ երկրներն են մասնակցում մրցաշարին, ինչ մրցակցություն է լինելու: Ասում է, որ իր համար կարևորն այն է, որ կարողանա անել այն, ինչ Երևանում է արել․ եթե ստացվի, ուրեմն ամեն ինչ լավ կլինի:
Հայաստանի մարմնամարզության հավաքականն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, մեկնել է Կիև՝ մասնակցելու միջազգային մրցաշարի՝ Ուկրաինայի բաց առաջնությանը։
Վահագն Դավթյանը ելույթ կունենա օղակների վրա վարժությունում, իսկ Արթուր Դավթյանն ու Գագիկ Խաչիկյանը՝ բոլոր 6 գործիքների վրա: