«Կալյարին» հայտարարել է «Ինտերի» կենտրոնական պաշտպան Դիեգո Գոդինին ձեռք բերելու:
Ուրուգվայցին նոր ակումբի հետ մինչև 2023 թվականի հունիս նախատեսված պայմանագիր է կնքել:
34-ամյա ֆուտբոլիստը «Կալյարիին» է միացել ազատ գործակալի կարգավիճակով: Նա ընտրել է 2-րդ համարի մարզաշապիկը:
Հիշեցնենք, որ Գոդինը 2019-ին էր «Աթլետիկոյից» տեղափոխվել միլանյան ակումբ: