«Կալյարիի» պաշտպան Դիեգո Գոդինը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։
Չնայած մամուլում շրջանառվող հակառակ տեղեկատվությանը, խաղացողը, այնուամենայնիվ, որոշել է մնալ Իտալիայում։ Այդուհանդերձ, պայմանագրում նշվելու է կետ, ըստ որի Գոդինն ավելի լավ առաջարկ ստանալու դեպքում կկարողանա հեռանալ թիմից։
Այս տարբերակը չի բացառում «Ատլետիկո» տեղափոխությունը, ինչով անձամբ է հետաքրքրված Դիեգո Սիմեոնեն։