Մադրիդի «Ատլետիկոն» շարունակում է կադրային խնդիրներ ունենալ պաշտպանական գծում։ Ակումբի ղեկավարները մշտական կապի մեջ են «Կալյարիի» պաշտպան Դիեգո Գոդինի հետ։
Մարզիչ Դիեգո Սիմեոնեն անձամբ է ցանկանում թիմի նախկին ավագի հետ պայմանագիր կնքել։ «Ատլետիկոն» ակնկալում է հունվարին փակել Գոդինի գործարքը:
Ուրուգվայցու պայմանագիրն իտալական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին։