«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան վերականգնվել է ոտնաթաթի վնասվածքից:
«Հավանական է, որ նա մի քանի րոպե կխաղա «Ռոչդեյլի» հետ, սակայն վստահ ենք, որ «Արսենալի» դեմ խաղում լիովին պատրաստ կլինի»,-նշել է «մանկունյացիների» գլխավոր մարզիչ Օլե Գուննար Սուլշերը:
Ինչ վերաբերում է վնասվածքներ ստացած Ռեշֆորդին, Մարսյալին և Լյուկ Շոուին, ապա ֆուտբոլիստները դեռևս չեն վերականգնվել ու չեն մասնակցի հանդիպմանը:
Անգլիայի լիգայի գավաթի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռոչդեյլ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին: