«Ատալանտայի» հարձակվող Ամադ Տրաորեն իսկական իրարանցում է առաջացրել թոփ ակումբների շրջանում:
17-ամյա ֆուտբոլիստի հանդեպ ներկայում մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Սիթին» և «Յուվենտուսը», հայտնում է Calciomercato-ն:
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» «Ատալանտայի» յետ ՉԼ-ի երիտասարդական լիգայի հանդիպումից հետո արդեն իսկ կապ է հաստատել իտալական թիմի հետ:
Ա սերիայի ընթացիկ առաջնությունում պատանի ֆուտբոլիստը 2 հանդիպման է մասնակցել` խփելով 1 գոլ: Իտալիայում իվուարցին ծագող աստղ է համարվում: