NBA-ի կանոնավոր մրցաշրջանի մրցավեճում «Սան Անտոնիո Սփերսը» 114: 104 հաշվով պարտվեց «Լոս Անջելես Լեյքերսին»: «Լեյքերսի» համար սա ութերորդ անընդմեջ հաղթանակն է:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսն էր, ով 33 միավոր վաստակեց և 14 փոխանցում կատարեց՝ ձևակերպելով դաբլ-դաբլ: Հաղթողների կազմում ևս մեկ դաբլ-դաբլի հեղինակ դարձավ Էնթոնի Դևիսը (19 միավոր, 12 խափանում):
«Սան Անտոնիոյից» Լամարուս Օլդրիջը վաստակեց 30 միավոր, Դեմար Դերոզանը՝ 24: