«Այաքսի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը կարող է գլխավորել Նիդերլանդների հավաքականը:
Telegraaf-ը հայտնում է, որ կողմերն արդեն բանակցություններ են վարում:
Հիշեցնենք, որ վերջերս Ռոնալդ Կումանը հեռացավ «նարնջագույնների» գլխավոր մարզչի ու տեղափոխվեց «Բարսելոնա», իսկ Դե Բուրը այժմ աշխատանք է փնտրում:
Այժմ Նիդերլանդների հավաքականը գլխավորում է Դուայթ Լոդևեգեսը: