Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը մեկնաբանել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում Չեխիայի ընտրանուց կրած 0-2 հաշվով պարտությունը։
«Բարդ մրցակից էր, բայց կարծում եմ՝ մինչև հեռացումը մենք ավելի ուժեղ էինք։ Առավելությունը մեր կողմն էր։
Նման խաղերում արդյունքը կախված է լինում մեկ-երկու պահից։ Մալենն այնպիսի պահ ուներ, իսկ մի քանի վայրկյան անց մենք տասը հոգով մնացինք։ Ու նման մրցակցի հետ վատագույնը, որ կարող է պատահել, բաց թողած գոլն է։ Հենց ուզում էի անցնել 3-3-3 սխեմային, չեխերը երկրորդ գոլը խփեցին»,- ասել է դե Բուրը NOS TV-ի եթերում։