Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն մեկնաբանել է «սերուցքայինների» միանգամից 4 ֆուտբոլիստների` FIFPro-ի վարկածով նախորդ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում հայտնվելը։
«Մենք տիտղոսներ չենք նվաճել նախորդ տարի, բայց Մադրիդի «Ռեալում» միշտ կլինեն խաղացողներ, որոնք արտասովոր բաներ են անում։ Շատերն էին մեզ կասկածում ու չէին ցանկանում տեսնել «Ռեալի» խաղացողներին, բայց բայց «Ռեալը» լինելու է միշտ», — գրել է Մարսելոն «Ռեալի» Twitter-ի էջում։