ՀՀ լողափնյա վոլեյբոլի պատանեկան (մինչև 18 տարեկաններ) հավաքականն այսօր առավոտյան մեկնել է Թուրքիայի Իզմիր քաղաք, որտեղ կմասնակցի սեպտեմբերի 16-20-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։
Մրցաշարին հայտավորված են 24 երկրների պատվիրակներ։ Հայստանի թիմը ներկայացնում է Խաչատուր Ասմարյան-Վահե Նազարյան երկյակը, որը հանդես կգա մարզիչ Գրիգորի Ամբարյանի գլխավորությամբ։