Այս օրերին Հարավային Ամերիկայի երկրներում թենիսի ցուցադրական հանդիպումներ են անցկացնում Ռոջեր Ֆեդերերն ու Ալեքսանդր Զվերևը։
Երեկ երեկոյան Ռոջերն ու Սաշան պատմական հանդիպում են անցկացրել Մեխիկոյում։ Թենիսիստների ցուցադրական խաղին ներկա են եղել 42,517 հանդիսական։ Սա համաշխարհային ռեկորդ է թենիսում։
Նշենք, որ փետրվարին Քեյփթաունում ցուցադրական հանդիպում են անցկացնելու Ռոջեր Ֆեդերերն ու Ռաֆայել Նադալը։ Շվեյցարացի թենիսիստը հույս է հայտնել, որ այդ հանդիպումը կդառնա ամենաշատ հանդիսական ընդունած թենիսային հանդիպումը ողջ պատմության ընթացքում։