«Ռեալի» պաշտպան Ռեգիլոնը պատրաստ է հրաժարվել «Մանչեսթեր Յունայթեդ» կամ Միլանի «Ինտեր» տեղափոխվելուց:
Ինչպես հայտնում է AS-ը, իսպանացի 23-ամյա պաշտպանը նախընտրում է վերադառնալ «Սևիլիա», որի կազմում նա խաղացել է նախորդ մրցաշրջանում և կարողացել է նվաճել իր առաջին մեծ տիտղոսը՝ Եվրոպա լիգան:
Նշվում է, որ կողմերը կարող են համաձայնության գալ ևս մեկ վարձակալության հարցում, որը կներառի ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերի գնման հնարավոր տարբերակը: Միևնույն ժամանակ, մայրաքաղաքային ակումբը կպահպանի Սերխիոյին գործարքում սահմանված գնով վերադարձնելու հնարավորությունը:
Բանն այն է, որ «Ռեալն» այժմ առանձնապես հետաքրքրված չէ Ռեգիլոնի ծառայություններով, քանի որ Զինեդին Զիդանի թիմում կան Մարսելոն և Մենդին, ովքեր խաղում են նույն՝ ձախ պաշտպանի դիրքում: Այնուամենայնիվ, բրազիլացի պաշտպանը կարող է շուտով կարիերան ավարտել, և մադրիդյան ակումբը ցանկանում է պահել Ռեգիլոնին իր դիտակետում: