«Ռեալ Մադրիդում» արդեն աշխատում են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմն ուժեղացնելու ուղղությամբ, հաղորդում է ABC Deportes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբում դեռևս հստակ չգիտեն, թե ով է լինելու թիմի մարզիչը հաջորդ մրցաշրջանում, սակայն աշխատանքներ են տարվում նոր խաղացողների ձեռքբերման համար։
Այսպես, «Ռեալում» ուզում են ձեռք բերել պաշտանի, ով կարող է ունիվերսալ լինել։ Դիտարկվում է Դավիդ Ալաբայի թեկնածությունը, ում պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանից հետո։ Մադրիդում ուզում են ուժեղացնել նաև պաշտպանության ձախ եզրը։ Այս նպատակով թիմ կարող է վերադառնալ Սերխիո Ռեգիլոնը, որը լավ տպավորություն է թողնում «Տոտենհեմում»։
Հաղորդվում է, «Ռեալում» մտադիր են նաև նոր հարձակվող գնել, սակայն դեռևս չեն կողմնորոշվում, թե ում միջոցով կարելի է ուժեղացնել հարձակման գիծը։