«Տոտենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը կարող է վերադառնալ «Ռեալ»: Այս մասին հաղորդում է insidefutbol.com-ը:
Հաղորդվում է, որ ամռանը մադրիդյան ակումբը մտադիր է վաճառել Մարսելոյին և ցանկանում է վերադարձնել 24-ամյա իսպանացուն: Մադրիդի «Ռեալը» 40 միլիոն եվրոյով ֆուտբոլիստին գնելու տարբերակ ունի:
Հաղորդվում է նաև, որ Ռեգիլոնը կողմ է «Ռեալ» տեղափոխվելուն: