Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն ու գերմանացի Ալեքսանդր Զվերևը ցուցադրական խաղ են անցկացրել Մեքսիկայի մայրաքաղաքում:
Grand Slam-ի մրցաշարի 20-ակի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել 3:6, 6:4, 6:2 հաշվով:
Reuters-ի տեղեկություններով, աշխարհի երկու առաջատար թենիսիստների միջև խաղին 42,517 հանդիսական է ներկա գտնվել. սա թենիսի խաղերի հաճախելիության նոր ռեկորդ է:
Question: Why does Roger Federer make more money off endorsements than any athlete in the world (according to Forbes)
— Steve Weissman (@Steve_Weissman) 24 ноября 2019 г.
Answer: pictured below👇🏼 pic.twitter.com/MbKqR7wmGu
Նախորդ ռեկորդը պատկանում էր բելգիացի Կիմ Կլեյստերսին և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սերենա Ուիլյամսին, որոնց միջև խաղը կայացել է Բելգիայում 2010 թվականին և որին 35,681 հանդիսական է ներկա գտնվել:
Հիշեցնենք՝ Ֆեդերերն ու Զվերևը ևս մեկ ցուցադրական խաղ պետք է անցկացնեին Կոլումբիայում, բայց այն չեղարկվեց երկրում տիրող անկարգությունների պատճառով: