«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օն Լիոնել Մեսսիին չի համարում տարվա լավագույն ֆուտբոլիստը։
«Ինձ համար Սալահն ու Մանեն են տարվա լավագույն ֆուտբոլիստները, բայց նրանք այստեղ չկան», – Էտո’Օի խոսքերն է փոխանցում Metro-ն։
FIFA The Best մրցանակի համար քվեարկությունում «Լիվերպուլի» ֆուտբոլիստներ Սադիո Մանեն ու Մոհամեդ Սալահը զբաղեցրել էին 4-րդ և 5-րդ տեղը։
6-րդ անգամ կարիերայում ՖԻՖԱ-ի վարկածով լավագույնը ճանաչվեց Լիոնել Մեսսին, որը մրցանակների քանակով շրջանցեց Կրիշտիանու Ռոնալդուին (5)։