«Ռոմայի» ու Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն ծնկի բարեհաջող վիրահատության է ենթարկվել, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ Ազգերի Լիգայի երկրորդ տուրի՝ Նիդերլանդների դեմ խաղի առաջին խաղակեսում Ձանիոլոն փոխարինվել էր: Ֆուտբոլիստը վնասել էր խաչաձև կապանները: Նմանատիպ վնասվածք նա ստացել էր նախորդ տարվա դեկտեմբերին ու երկար ժամանակ բաց էր թողել: Նիկոլոն վնասվածքից ապաքինվել ու մարզումներին վերադարձել էր հուլիսին:
Ձանիոլոյին վիրահատել են Ավստրիայում: Ֆուտբոլիստը ևս մի քանի օր կմնա հիվանդանոցում, այնուհետև կվերադառնա Հռոմ: