Գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերևը դուրս է եկել US Open-ի եզրափակիչ:
1/2 եզրափակչում իսպանացի Պաբլո Կորենո-Բուստան Զվերևի մրցակիցն էր: Հանդիպումը տևեց 3 ժամ 22 րոպե և ավարտվեց 3:6, 2:6, 6:3, 6:4, 6:3 հաշվով՝ հօգուտ Զվերևի:
Ավելացնենք, որ 22-ամյա Զվերեւի համար սա «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նրա կարիերայի առաջին եզրափակիչն է: