Մադրիդում ընթացող Դևիսի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի երկրորդ մենախաղում Կարեն Խաչանովը ՝ 3։6, 3։6 հաշվով պարտվեց աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին։ Մրցախաղը տևեց 1 ժամ 14 րոպե
Ռուսաստանի և Սերբիայի հավաքականների միջև դիմակայության հաշիվը հավասար է՝ 1։1։ Ավելի վաղ առաջին մրցախաղում Անդրեյ Ռուբլյովը 6։1, 6։2 հաշվով հաղթել էր Ֆիլիպ Կրայնովիչին։
Զուգախաղում Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը կմրցեն Յանկո Տիպսարևիչի և Վիկտոր Տրոիցկու հետ։