Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում ավարտվել է լողափնյա վոլեյբոլի ՀՀ գավաթի խաղարկությունը։
Կանանց մրցաշարում մրցանակային եռյակը դասավորվել է հետևյալ հաջորդականությամբ․ «Վան-2», «Ավան», «Վան- 1»։ Տղամարդիկ ՝ ՖԻՄԱ -2, ՀՀ պատանեկան հավաքական , ՖԻՄԱ – 1։
Սեպտեմբերի 16-20-ը Թուրքիայի Իզմիրում նախատեսված է անցկացնել լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հայաստանի թիմը կմեկնի մրցավայր, եթե չխանգարեն համավարակին առնչվող սահմանափակումները։