Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին դարձավ ազգային հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը դարձել է գոլի հեղինակ:
«Բարսելոնայի» հարձակվողը գոլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2-րդ տուրի՝ Ուկրաինայի ազգային հավաքականի հետ խաղում: Հարձակվողը գոլի հեղինակ դարձավ 17 տարեկան 311 օրական հասակում:
Ֆատին վերջին 84 տարվա ընթացքում Իսպանիայի հավաքականում նորամուտը նշած ամենաերիտասարդ խաղացողն է: Սեպտեմբերի 3-ին կայացած՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 1-ին տուրի Գերմանիայի հետ խաղում (1: 1) ֆուտբոլիստը 17 տարեկան 308 օրական էր: