Երեկ երեկոյան Ուելսի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ուղեգիր նվաճեց սեփական հարկի տակ Հունգարիային 2-0 հաշվով հաղթելուց հետո։
Հանդիպման ավարտից հետո Գարեթ Բեյլն ու ընկերները տոնում էին հաղթանակը Ուելսի դրոշով, որի վրա գրված էր պրովոկացիոն բնույթի տողեր․ «Ուելս, գոլֆ, Մադրիդ․ ճիշտ այս հերթականությամբ»։
Մադրիդի «Ռեալում», սակայն, չեն պատրաստվում Բեյլին պատժել տարօրինակ վարքագծի համար։ Այս մասին գրում է Marca-ն։ Ավելին, ակումբի անանուն աղբյուրը հայտնել է, որ Զիդանը օգտագործելու է Բեյլին առաջիկա խաղերում և օգտվելու է նրա ծառայություններից քանի դեռ նա «Ռեալում» է։
Անանուն աղբյուրը նաև հավաստիացրել է, որ Բեյլը կարևորագույն ֆուտբոլիստ է «արքայական» ակումբի համար։