Իսպանական AS պարբերականը հրապարակել է ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականի մասին տեղեկատվությունը, որը կհրապարակվի այսօր՝ սեպտեմբերի 23-ին:
Աղբյուրի տեղեկություններով՝ թիմի կազմում կընդգրկվեն «Բարսելոնայի» ընդամենը երկու ֆուտբոլիստներ, չնայած այն բանին, որ նախնական ցուցակում կատալոնացիներից եղել է 10 ֆուտբոլիստ:
«Կապտանռնագույններից» խորհրդանշական հավաքականում կընդգրկվեն կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը և հարձակվող Լիոնել Մեսսին։ Ընդ որում, «ընտրյալների» թիմում կընդգրկվեն Մադրիդի «Ռեալի» միանգամից չորս ֆուտբոլիստներ՝ չնայած նախորդ մրցաշրջանում մադրիդցիների անհաջող ելույթներին: «Արքայական» ակումբը հավաքականում կներկայացնեն պաշտպաններ Սերխիո Ռամոսն ու Մարսելոն, կիսապաշտպան Լուկա Մոդրիչը և հարձակվող Էդեն Ազարը:
Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Միլանում։