Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին պարտիայում սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը՞
1/4 եզրափակչի երկրորդ պարտիաները տեղի կունենա սեպտեմբերի 24-ին:
Հաղթող չլինելու դեպքում պայքարը կշարունակվի թայ-բրեյքում:
Հիշեցնենք՝ 1/8 եզրափակչի առաջին ու երկրորդ պարտիաներում գրանցվել էր ոչ-ոքի:
Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչներն արդեն դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:
Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: